Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանի օդուժն առաջին հարվածներն է հասցրել Սիրիայում

Ռուսաստանի օդուժն առաջին հարվածներն է հասցրել Սիրիայում
01.10.2015 | 18:59

ՌԴ Դաշնության խորհուրդը երեկ առավոտյան միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ, հարցը քննարկել է փակ ռեժիմով։ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Պուտինի առաջարկը վերաբերում է կոնկրետ Սիրիային. «Խոսքը բացառապես ռազմաօդային ուժերի մասին է, և ռուսական զինուժը ցամաքային գործողություններ չի իրականացնելու»։ Նույնը Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից երկու օր առաջ հայտարարել էր Պուտինը։ Իրադարձությունները Սիրիայում արագ են զարգանում. Մոսկվան հայտարարել է, որ ռազմական գործողություններ է սկսում Սիրիայի տարածքում Ասադի խնդրանքով։ Ամերիկյան աղբյուրները վեց ժամ անց հայտնում են, որ Ռուսաստանն արդեն ռմբակոծել է Հոմս քաղաքի մոտակայքը։ Սիրիայի իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ Հոմսում ռմբակոծության հետևանքով 27 մարդ է զոհվել։ Երկու օր առաջ Օբամա-Պուտին հանդիպմանը քննարկվել են Սիրիայի խնդիրների կարգավորման հնարավոր ուղիները։ Սերգեյ Իվանովի փոխանցմամբ՝ ռազմական օգնության խնդրանքով Վլադիմիր Պուտինին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Իվանովը հայտարարել է, որ խոսքը ոչ թե ինչ-որ արտաքին քաղաքական նպատակների կամ ամբիցիաների մասին է, այլ սոսկ Ռուսաստանի ազգային շահերի։ Մոսկվան հայտարարում է, որ մտադիր է օգնել Սիրիայի բանակին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։

Դիտվել է՝ 2225

Մեկնաբանություններ